Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for December 19th, 2014

    Հայաստանում գնաճը հունվար–նոյեմբերին գրանցվել է 2,8% մակարդակում

    Friday, December 19th, 2014

    Հայաստանում գնաճը 2014թ.–ի հունվար–նոյեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,8 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է տրամադրել ՀՀ ԱՎԾ–ն։

    Հայաստանի ԿԲ–ն «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» նոր արծաթե հուշադրամ է թողարկել

    Friday, December 19th, 2014

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:

    Համաշխարհային բանկը մինչև տարեվերջ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի Հայաստանին

    Friday, December 19th, 2014

    Համաշխարհային բանկը Հայաստանին ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել, ևս 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար էլ կհատկացնի հաջորդ շաբաթ, հայտնում է ՀԲ մամուլի ծառայությունը։

    Հայկական դրամն ամրապնդվել է միանգամից 32,43 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 464,57 դրամ

    Friday, December 19th, 2014

    Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի դիմաց դեկտեմբերի 19–ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 32,43 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 464,57 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 19–ին նվազել է և 1 դոլարի դիմաց կազմել 442,44 դրամ

    Friday, December 19th, 2014

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 19–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդի ցուցանիշի համեմատ, նվազել է և 1 դոլարի դիմաց կազմել 442,44 դրամ։

    ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն Հայաստանին 7 մլն եվրո կտրամադրեն կոշտ թափոնների աղբավայրի շինարարության ֆինանսավորման նպատակով

    Friday, December 19th, 2014

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի Հանրապետությանը 3,5 մլն եվրո սուվերեն վարկ է տրամադրել Հայաստանում առաջին՝ ԵՄ պահանջներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարության ֆինանսավորման նպատակով, հաղորդում է ՎԶԵԲ մամուլի ծառայությունը:

    Հայաստանում գնաճը 2014թ.–ի ավարտին և 2015թ.–ին կլինի ծրագրած միջակայքում. պատգամավոր

    Friday, December 19th, 2014

    Հայաստանում գնաճը 2014թ.–ի ավարտին և 2015թ.–ին կլինի ծրագրած միջակայքում, ուրբաթ լրագրողներին ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

    Հայկական դրամը կշարունակի ամրանալ. փորձագետ

    Friday, December 19th, 2014

    Հայկական դրամն արժևորվում է, և դրա ամրացման միտումները կշարունակվեն, կարծում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազուտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

    Ռեզիդենտների արժութային ավանդները Հայաստանի առևտրային բանկերում հոկտեմբերին աճել են 6.7%–ով` մինչև 734.7 մլրդ դրամ

    Friday, December 19th, 2014

    Ռեզիդենտների արժութային ավանդները Հայաստանի առևտրային բանկերում հոկտեմբերին կազմել են 734.7 մլրդ դրամ` աճելով են 6.7%–ով տարեսկզբի համեմատ, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեկտեմբերի 20-ին խաղարկություն կանցկացնի «Ուսման վարկեր» ստացած ուսանողների և Visa Student քարտերի քարտապանների միջև

    Friday, December 19th, 2014

    ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեկտեմբերի 20-ին խաղարկություն կանցկացնի «Ուսման վարկեր» ստացած ուսանողների և Visa Student քարտերի քարտապանների միջև։ Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, խաղարկություն կանցկացվի Մոսկվա կինոթատրոնում ժամը 10:30–ին: