«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն և «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգն անցկացնում են «Փոխանցումներ 0% սակագնով» ակցիա

19.12.2014 12:41
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն և «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգն անցկացնում են  «Փոխանցումներ 0% սակագնով» ակցիա

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն և «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգն անցկացնում են «Փոխանցումներ 0% սակագնով» ակցիա, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, բանկի հաճախորդները մինչև 2014թ. դեկտեմբերի 2-ից մինչև 2015թ. մարտի 2-ը ներառյալ «INTELEXPRESS» միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ առաջարկում է իր հաճախորդներին Հայաստանից Մեծ Բրիտանիա ուղարկվող փոխանցումները կատարել 0% սակագնով:

«Արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված է ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելու և նրանց ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն:

Փոխանցումը ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում, և հնարավորություն ունի ստանալ գումարը ուղարկելուց անմիջապես հետո»,– նշվում է հաղորդագրությունում։

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում և բոլոր 16 սպասարկման կետերում սպասարկվում են նաև Avers, Anelik, Unistream, MoneyGram, RIA Money Transfer, Converse Transfer և Sigue Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ, կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ ($1 – 497 դրամ)։ —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև