Հայաստանում գնաճը 2014թ.–ի ավարտին և 2015թ.–ին կլինի ծրագրած միջակայքում. պատգամավոր

19.12.2014 16:04
Հայաստանում գնաճը 2014թ.–ի ավարտին և 2015թ.–ին կլինի ծրագրած միջակայքում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում գնաճը 2014թ.–ի ավարտին և 2015թ.–ին կլինի ծրագրած միջակայքում, ուրբաթ լրագրողներին ասաց Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

2014 թվականի պետբյուջեի համաձայն, գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ Այս ցուցանիշը նախատեսված է նաև 2015 թվականի պետբյուջեով։

Մինասյանի խոսքով` հայկական շուկայում ազգային արժույթի գրանցված կտրուկ արժեզրկումը, իրարանցումը և գների աճն ազդել են գնաճի վրա, սակայն այդ ազդեցությունը կարճաժամկետ է և չի ազդի վերջնական ցուցանիշների վրա։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ այդ անբնական գնաճի պայմաններում այն կվերադառնա ծրագրած ցուցանիշին և տարեվերջին չի գերազանցի պետբյուջեով նախատեսված 4% (±1,5%) ցուցանիշը»,– ասաց Մանասերյանը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։ Արդեն դեկտեմբերի 18–ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազեց 30.2 կետով մինչև 497 դրամ մեկ դոլարի դիմաց։

Խոսելով 2015 թվականի կանխատեսումների մասին` պատգամավորը լավատեսություն արտահայտեց, ընդգծելով, որ իրարանցումը և դրա հետևանքների վերացնելուց հետո իրավիճակը շուկայում կկայունանա, և այսօր գրանցված գների աճն այդքան մեծ չի լինի։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, գնաճը Հայաստանում 2014 թվականի հունվար–նոյեմբերին 2013 թվականի հունվար–նոյեմբերի համեմատ կազմել է 2.8 տոկոս։ (1 դոլարը` 497 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև