Հայկական դրամն ամրապնդվել է միանգամից 32,43 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 464,57 դրամ

19.12.2014 17:54
Հայկական դրամն ամրապնդվել է միանգամից 32,43 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 464,57 դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի դիմաց դեկտեմբերի 19–ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 18–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 32,43 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 464,57 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։ Արդեն դեկտեմբերի 18-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ $1 համար։

Հայկական դրամն ամրապնդվում է նաև եվրոյի նկատմամբ։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը դեկտեմբերի 19–ին նվազել է 41,69 կետով` կազմելով 570,17 դրամ։

Արժույթի շուկայում տիրող իրավիճակը կայունացնելու և արժութային սպեկուլյացիաները զսպելու համար Կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10,25%–ց բարձրացրեց 21 տոկոս և սկսեց արժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախապես հայտարարված սահմանափակ քանակով։ Միայն նախորդ շաբաթ ԿԲ–ն յուրաքանչյուր բանկերին ամեն օր վաճառում էր 6 միլիոն դոլար, իսկ այս շաբաթից սկսած` կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի։ Արդյունքում` իրավիճակն արտարժույթի շուկայում սկսել կայունանալ, և հայկական դրամը վերականգնման նշաններ է ցույց տվել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև