Հայաստանի ԿԲ–ն «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» նոր արծաթե հուշադրամ է թողարկել

19.12.2014 18:34
Հայաստանի ԿԲ–ն «Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը» նոր արծաթե հուշադրամ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ:

Ինչպես հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը, հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ  dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց  մակագրված է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) և նրա մասունքներով Աջը: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2014, ՌՆԿԳ» և նախշ:

Ձախ եզրագծերով ուղղահայաց  մակագրված են «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» և «THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR»:

Հուշադրամի անվանական արժեքն է 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը` 25,0 գ, չափը` 27,0x47,0 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը`մինչև 2500 հատ։

Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:    -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև