Առեքսիմբանկի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը

20.12.2014 13:47
Առեքսիմբանկի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վիգեն Բարսեղյանը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առեքսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան հաստատեց տեղեկատվությունն այն մասին, որ գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն։

«Արմեն Խանդկարյանն աշխատանքից ազատվել է անձնական ծրագրերի հետ կապված»,–«ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Մարկովան։

Նա նշեց, որ ներկայում գլխավոր տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարում է Վիգեն Բարսեղյանը` Արմեն Խանդկարյանի նախկին տեղակալը։

Նրա խոսքերով, բանկը շարունակում է բնականոն աշխատանքը։

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակում և բոլոր 16 սպասարկման կետերում սպասարկվում են նաև Avers, Anelik, Unistream, MoneyGram, RIA Money Transfer, Converse Transfer և Sigue Money Transfer միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ, կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ ($1 – 497 դրամ)։ —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև