«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Visa payWave տեխնոլոգիայով ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր է թողարկել

22.12.2014 12:00
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Visa payWave տեխնոլոգիայով ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսեց թողարկել և սպասարկել ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր Visa payWave տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս իրականացնել ակնթարթային վճարումներ բոլոր այն առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, կարիք չկա վճարային քարտը անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել  PIN–կոդ  (մինչև 10.000 ՀՀ դրամին համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ տեղադրված հաշվարկային սարքին, և վճարումն ընդունված է:

Հարկավոր է նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ոչ կոնտակտային վճարային տերմինալները  կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային քարտերը` անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային քարտը:

VISA PayWave տեխնոլոգիան հիմնված է  չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա և ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունը ամբողջ աշխարհում, ինչը կազմում է ավելի քան 50 երկիր` ներառյալ Հայաստանի ամենամոտ գործընկերներին` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս և Վրաստան:

Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր առևտրային կետերում  գործում է Առէկսիմբանկի թվով 12 վճարային տերմինալ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչև 2015 թվականի գարուն Բանկը նախատեսում է տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է: Բանկի ակտիվները 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են մոտ 130 մլրդ դրամ պարտավորությունները՝ 109,6 մլրդ դրամ, կապիտալը՝ 20.4 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 75 մլրդ դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25