Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին վաճառել է 2 մլն. դոլար, 451.89 դրամ միջին կշռված փոխարժեքով

22.12.2014 18:05
Հայաստանի  ԿԲ–ն առևտրային բանկերին վաճառել է  2 մլն. դոլար, 451.89 դրամ  միջին կշռված փոխարժեքով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 22-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հաղոդրեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Արժույթի շուկայում տիրող իրավիճակը կայունացնելու և արժութային սպեկուլյացիաները զսպելու համար Կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10,25%–ց բարձրացրեց 21 տոկոս և սկսեց արժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախապես հայտարարված սահմանափակ քանակով։ Միայն նախորդ շաբաթ ԿԲ–ն յուրաքանչյուր բանկերին ամեն օր վաճառում էր 6 միլիոն դոլար, իսկ այս շաբաթից սկսած` կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի։ Արդյունքում` իրավիճակն արտարժույթի շուկայում սկսել կայունանալ, և հայկական դրամը վերականգնման նշաններ է ցույց տվել։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։ Արդեն դեկտեմբերի 18-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ $1 համար։

Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 22-ին դեկտեմբերի 20–ի համեմատ աճել է 0.42 նիշով և կազմել 456.17 դրամ $1 դիմաց։–0–։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև