Ռուսական խոշոր բիզնեսը քննարկում է Հայաստանում ներդրումներ կատարելու իրական հնարավորությունները

23.12.2014 14:05
Ռուսական խոշոր բիզնեսը քննարկում է Հայաստանում ներդրումներ կատարելու իրական հնարավորությունները

Հայաստանում Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը։

ԱՌԿԱ – Ինչպե՞ս Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կազդի այն նախագծերի վրա, որոնք ԶԵԱԲ–ն իրականացնում է Հայաստանում, մասնավորապես, ֆինանսավորման կամ երկրում գործունեության ընդլայնման ամրապնդման հարցերում։

Իգնատով – ԶԵԱԲ–ի ստեղծման էությունն ու նպատակը եվրասիական տարածքում առևտրատնտեսական կապերի և ինտեգրացիոն գործընթացների զարգացումն է։ Հայաստանի ԵՏՄ մտնելը դրական իրադարձություն է երկրում ԶԵԱԲ գործունեության համար: Ինչ վերաբերում է նախագծերին, ապա ես ավելի մեծ թվով ինտեգրացիոն նախագծեր եմ ակնկալում։ Հայկական բիզնեսի համար փաստորեն անսահմանափակ շուկա է (տնտեսությունների հետ համեմատ) բացվում սեփական արտադրանքի համար, ինչից պետք է օգտվեն հայ ձեռներեցները, նրանց օգտին են նաև մի շարք երկրներից դեպի ՌԴ գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումները։ ԵՏՄ մյուս երկրների ներդրողները նոր ակտիվությամբ կդիտարկեն Հայաստան ներդրումների հնարավորությանը։ Այդ կապակցությամբ Հայաստանի բանկի ներկայացուցչության տնօրենը նշեց, որ պետք է առավելագույն աջակցություն ցուցաբերել ԵՏՄ երկրներից պոտենցիալ ներդրողներին, և բանկն իր կողմից պատրաստ է աջակցել նրանց` տրամադրելով ներդրումային ֆինանսավորում։ Կարող եմ նշել, որ արդեն այժմ լրացուցիչ ակտիվություն եմ նկատում, օրինակ` ռուսական խոշոր բիզնեսի կողմից, որը քննարկում է դեպի Հայաստան ներդրումների
իրական հնարավորությունները

Մենք նաև վերլուծական և հետազոտական ակտիվ աշխատանք ենք տանում եվրասիական տարածքում։ 2011 թվականին ԶԵԱԲ–ը ստեղծել է Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոն, որը բավականին կարճ ժամանակում իրեն դրսևորել է որպես եվրասիական տարածքի վերլուծական տեղեկատվության լուրջ աղբյուր։ Նախորդ տարի ԻՀԿ–ն Հայաստանի և ՄՄ ինտեգրման տնտեսական էֆեկտի գնահատման և վերլուծության մանրամասն ուսումնասիրություն անցկացրեց, որի արդյունքն են Միասնական տնտեսական տարածք մտնելու դեպքում Հայաստանի թվայնացված շահերի տվյալները։ Զեկույցն ընդունվել է ՌԴ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, և մենք վստահ ենք, իր այն իր լուման ունի ՄՄ–ին և ԵՏՄ–ին Հայաստանի միացման որոշման մեջ։

ԱՌԿԱ – Հայաստանում ԶԵԱԲ–ի ծրագրերի ի՞նչ ծավալ է նախատեսված 2015 թվականին։

Իգնատով – Հայաստանում ԶԵԱԲ–ի ֆինանսավորման հնարավորությունների սահմանափակումներ չեն լինի, մենք հնարավորություն կգտնենք ֆինանսավորելու հանրապետության բոլոր ներդրումային նախագծերը` մեր ռազմավարությանը և առաքելությանը դրանց համապատասխանության և դրանց տնտեսական կայունության պայմաններում։ ԶԵԱԲ–ն ուղղված է խոշոր, բարդ և ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը, այսինքն, մենք տիպային ֆինանսական պրոդուկտների տրամադրման «հոսքագիծ» չենք, մենք արտադրում ենք «հատով» ֆինանսավորում, մեր յուրաքանչյուր նախագիծ բացառիկ է, ունի անհատական, բարդ կառուցվածք և վարկավորման ձև, հաճախ լինում է, որ նախագծային փաստաթղթաբանության միայն մշակումը մի քանի տարի է պահանջում։

Հայաստանի տնտեսությունն այնքան էլ մեծ չէ, և ավելի քան 10-15 մլն դոլարի ներդրումային գործընթացներն ինքնին հետաքրքիր են, դրանց թիվը բավականին սահմանափակ է։ Մենք այս կամ այն աստիճան ծանոթ ենք Հայաստանի բոլոր կամ գրեթե բոլոր խոշոր ներդրումային նախագծերին, այդ թվում նրանց, որոնք դեռ «թղթի» վրա են կամ միայն գաղափարի տեսքով են արտահայտվել, դրանցից մի քանիսի ուղղությամբ ակտիվ ներդրումային գործընթաց է գնում։ Կանխատեսել, թե որ նախագիծը կկայանա կամ կհասնի ֆինանսավորման փուլի, անհնար է, բայց մենք հավատում ենք յուրաքանչյուրին, թեև կյանքն իր շտկումներն է կատարում։ Մեր դիտարկած նախագծերից գոնե մեկի իրագործումը կարող է ավելացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանում և նույնիսկ կրկնապատկել այն։ Կարող եմ ասել, որ ներկայում ճյուղային հատվածում մենք դիտարկում ենք լեռնահումքային, էներգետիկայի, լոգիստիկայի և գյուղատնտեսության ոլորտի նախագծերը։

Մենք ուշադիր ենք մեր վարկային պորտֆելի որակի նկատմամբ և փորձում ենք նախագծի իրագործման օպտիմալ կառուցվածք նախատեսել, որի դեպքում առավելագույն թվով ռիսկեր կվերանան։ Երբեմն դա լրացուցիչ ծախսեր է պահանջում, բայց հաշվի առնելով նախագծերի բարդությունն ու ծավալուն լինելը, ինչպես նաև դրանց իրագործման ժամկետները, որոնք կարող են ծածկել ճգնաժամային մի քանի ժամանակահատվածներ, այդ համեմատաբար ոչ մեծ ներդրումները սկզբնական փուլում, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թույլ են տալիս խուսափել լուրջ, երբեմն ճակատագրական բարդություններից նախագծի համար հետագայում։ Մեր պորտֆելի որակը նաև թույլ է տալիս պահպանել բարձր վարկանիշներ, ինչը նպաստում է մեր հաճախորդների համար ֆինանսական երկար ռեսուրսների արժեքի նվազեցմանը։

ԱՌԿԱ – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ԶԵԱԲ–ի գործունեությունը 2014 թվականին, որքա՞ն, ո՞ր ոլորտներում և ի՞նչ գումարի ծրագրեր են իրագործվել (կամ իրագործման փուլում են) երկրում։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք դրանցից մի քանիսի  նշանակությունը Եվրասիական գործընկերության մասշտաբներով (մասնավորապես` «Հյուսիս–Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցում» նախագծով վարկային համաձայնագիրը)։    

Իգնատով – Հայաստանում ԶԵԱԲ–ի գործունեությունը դրական եմ գնահատում։ 2014 թվականին մենք Հայաստանի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ին ՓՄՁ–ի զարգացման ևս մեկ վարկ ենք տրամադրել, այսպիսով ԶԵԱԲ–ն արդեն 89 մլն դոլար ընդհանուր գումարի 6 ֆինանսական ինստիտուտների ֆինանսավորում է իրականացրել։ Այս տարի նաև մենք 11 մլն դոլարի ֆինանսավորում ենք հատկացրել «Սաղամար» ՓԲԸ լեռնահանքային ձեռնարկությանը, ես կարծում եմ, որ դա մեր համագործակցության միայն սկիզբն է, բաժնետերերը Հայաստանում ներդրումային մեծ ծրագրեր ունեն, մենք դրանց կօժանդակենք։

Ինչ վերաբերում է «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծին, ապա Հայաստանի համար դրա նշանակությունը շատ մեծ է։  Տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավումը կնպաստի ներդրումների ներհոսքին, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինքնին շինարարությունը նպաստում է նաև զբաղվածության բարձրացմանը և գործարար ակտիվության ավելացմանը։ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը միացնում է կենտրոնական Ասիան և Հնդկաստանն Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի հետ։

ԱՌԿԱ – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության վիճակն այս պահին։ Կպահպանվի՞, արդյոք, բանկի կատարած կանխատեսումը ՀՆԱ աճի և գնաճի մակարդակի վերաբերյալ 2014 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսության գլոբալ բացասական զարգացումների ֆոնին ընդհանուր առմամբ, և ռուսական տնտեսության տեսանկյունից, մասնավորապես։

Իգնատով – 2014 թվականի առաջին կիսամյակում (2.7% տարեկան արտահայտությամբ) ՀՆԱ աճի դանդաղումից հետո այն արագացել է մինչև 5.3 տոկոս 2014 թվականի 3–րդ եռամսյակում, ինչը թույլ էր տվել 2014 թվականի ինն ամիսների արդյունքներով հասնել 3.8 տոկոսի (2.8% 2013 թվականի նույն ժամանակահատվածում)։ Գնաճը (2.6% տարեկան արտահայտությամբ 2014 թվականի վերջին) մնում է նպատակային միջանցքի ստորին շեմի մոտակայքում։ Չնայած դրա արագացմանն արժեզրկման համատեքստում` մինչև 2014 թվականի վերջ այն պետք է մնա չափավոր։ Հայաստանի տնտեսությունը, անշուշտ, աճի ներուժ ունի։ Ներկայիս իրավիճակը գնահատում եմ որպես հնարավորությունների պատուհան` աշխարհը փոխվում է, մեր երկրների տնտեսությունները պետք է ճիշտ գնահատեն այդ փոփոխությունները և օգտագործեն սեփական ուժեղ կողմերը, որոնք կան մեր երկրներից յուրաքանչյուրում։

ԱՌԿԱ – Ո՞րն է Հայաստանի, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետությունների, 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների Ձեր կանխատեսումը։

Իգնատով – 2015 թվականին իրավիճակը կձևավորվի երկու դիմակայող գործոնների ազդեցության ներքո։ Մի կողմից` Ռուսաստանի տնտեսության հնարավոր դանդաղումը բացասական ազդեցություն կունենա։ Մյուս կողմից` ԵՏՄ–ի անդամակցությունը պետք է նպաստի դեպի ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական արտադրանքի և ագրովերամշակող արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնմանը, հատկապես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման համատեքստում։ Հայաստանը կարող է նաև արտասահմանյան ներդրումների հնարավոր ընդլայնման հույս ունենալ։ Ընդհանուր առմամբ, ՀՆԱ աճի կանխատեսում–համաձայնությունը կարող է տարբերվել 2013-2014 թվականների կանխատեսումից և 2015 թվականին կարող է կազմել 3.8 տոկոս (4.2% – ԶԵԱԲ)։

ԶԵԱԲ–ի պետությունների համար ՀՆԱ աճի մեր կանխատեսումները մինչև երկու տարի ժամկետով բխում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի պահպանումից, առնվազն 2015 թվականի գրեթե ողջ ընթացքում։ Այդ սցենարից ելնելով` կարելի է սպասել ՀՆԱ ցուցանիշների որոշակի դանդաղում հաջորդ տարվա արդյունքներով և բարձրացում 2016 թվականին։

ԱՌԿԱՁեր կարծիքով` ի՞նչ իրավիճակ է լինելու համաշխարհային հումքային և ապրանքային շուկաներում 2015 թվականին, և այդ համատեքստում ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ զարգացումները Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես, հաշվի առնելով ԵՏՄ–ին միանալը։

Իգնատով – Փորձագետների կանխատեսումների մեծամասնությունը մատնանշում է 2015-2016 թվականներին աշխարհում տնտեսական աճի ընդհանուր արագացում այս պահի համեմատ։ Հավանաբար, եվրագոտու երկրներում 2011-2012 թվականների պարտքային ճգնաժամի հետ մասնակիորեն կապված համեմատաբար թույլ աճի ժամանակահատվածը մոտ է ավարտին։ Այդ ֆոնին 2015-2016 թվականներին կարելի է սպասել հումքային ապրանքների գների մասնակի վերականգնում` ներառյալ մեր տարածաշրջանի համար նավթի` սկզբունքային նշանակություն ունեցող գներինը։ Նավթի շուկայում մասնագիտացող վերլուծաբանների կանխատեսումների մեծամասնությունը ենթադրում է Brent տեսակի նավթի գնի աճ բարելի դիմաց  մինչև 80-90 դոլար և WTI նավթի գնի աճ մինչև 70-80 դոլար մեկ բարելի դիմաց։ Համաշխարհային տնտեսության արագացումն ու հումքային ապրանքների գների հնարավոր վերականգնումը բարենպաստ կազդի տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա և մասնակիորեն կփոխհատուցի Ռուսաստանի տնտեսության դանդաղման բացասական ազդեցությունը։

ԱՌԿԱ – Զարգացման եվրասիական վանկը դեկտեմբերի 15–ին առաջին անգամ անցկացրել է «Տոնը` երեխաներին» աննախադեպ տոնական ակցիա երեխաների համար Բանկի վեց անդամ պետությունների ութ քաղաքների ուռուցքաբանական կենտրոններում։ Որքանո՞վ եք կարևորում այդ ակցիան, և կունենա՞ այն շարունակություն։

Իգնատով – Այս ակցիայի կարևորությունը շատ մեծ է, ընդ որում` ոչ միայն երեխաների, այլ նաև բոլորիս համար։ Նման ակցիաները թույլ են տալիս «հալեցնել» մեր սրտերը, նայել մեզանից դուրս գտնվողներին, ավելի բարի դառնալ, ավելի լավ հասկանալ կամ վերաիմաստավորել այն արժեքները, հանուն որոնց արժե ապրել և աշխատել։

Հատկապես արժեքավոր է, որ այդ միջոցառման նախաձեռնությունը հենց ԶԵԱԲ–ի աշխատողներինն է։ Տոնը հաջողվեց` մանկական ժպիտները, ծիծաղն ու ուրախությունը հիանալի մթնոլորտ ստեղծեցին։ Վստահ եմ, որ այդպիսի ակցիաները կշարունակվեն, դրանք լիովին համապատասխանում են մեր անձնակազմի ոգուն և արժեքներին ոչ միայն աշխատանքում, այլ նաև կյանքում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև