ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում նոյեմբերի վերջին 59% է կազմել

23.12.2014 14:16
ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում նոյեմբերի վերջին 59% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ.–ի նոյեմբերին կազմել է 59%` ընթացիկ տարվա հոկտեմբերին գրանցված 60%–ի դիմաց, ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

Միաժամանակ, Հայաստանի ապահովագրական հատվածի վնասաբերության ցուցանիշը ԱՊՊԱ մասով 2013թ.–ի նոյեմբերին կազմել է 76%։

ԱՊՊԱ–ի վնասաբերության ընդունելի ցուցանիշը Հայաստանում կազմում է 75-78 տոկոսի միջակայքում` բեռնվածության 22–25% մակարդակի պայմաններում (ապահովագրավճարների նվազագույն կամ առավելագույն մակարդակ), որն ԱՊՊԱ համակարգի սակագների հաշվարկման հիմքում է։

2014 թվականի նոյեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 450 479 տրանսպորտային միջոց, ինչը 1 615 –ով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից: 2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև