ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 23–ին ավելացել է 1,59 տոկոսով և կազմել 457,07 դրամ

23.12.2014 17:09
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 23–ին ավելացել է 1,59 տոկոսով և կազմել 457,07 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 23–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 1,59 տոկոսով և կազմել է 457,07 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 6 մլն դոլարի (մոտ 2,7 մլրդ դրամ) 50 գործարք։ Ֆոնդային բորսայում դեկտեմբերի 23–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Դեկտեմբերի 23–ի արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 458,51 դրամ, 1 եվրոյինը` 561,03 դրամ։ -0-Ա.Թ.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև