Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 460,97 դրամ միջին կշռված փոխարժեքով

23.12.2014 18:04
Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 460,97 դրամ միջին կշռված փոխարժեքով

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 22-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 451.89 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, սահմանային փոխարժեքը կազմել է 459,58 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Արժույթի շուկայում տիրող իրավիճակը կայունացնելու և արժութային սպեկուլյացիաները զսպելու համար Կենտրոնական բանկը լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 10,25%–ց բարձրացրեց 21 տոկոս և սկսեց արժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախապես հայտարարված սահմանափակ քանակով։ Միայն նախորդ շաբաթ ԿԲ–ն յուրաքանչյուր բանկերին ամեն օր վաճառում էր 6 միլիոն դոլար, իսկ այս շաբաթից սկսած` կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի։ Արդյունքում` իրավիճակն արտարժույթի շուկայում սկսել կայունանալ, և հայկական դրամը վերականգնման նշաններ է ցույց տվել։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում էր գրանցվել նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացել էր 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դրամի արժեզրկումը շարունակվեց, և դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացավ միանգամից 36,86 կետով և 527,20 դրամ կազմեց` տարեսկզբի համեմատ ավելանալով 29,9%–ով։ Արդեն դեկտեմբերի 18-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը իջավ 30,2 կետով` մինչև 497 դրամ $1 համար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև