ՌԴ ԿԲ–ն արտարժույթով բանկերի վերաֆինանսավորում է կիրականացնի` արտարժութային պահուստների գրավի դիմաց

24.12.2014 13:23
ՌԴ ԿԲ–ն արտարժույթով բանկերի վերաֆինանսավորում է կիրականացնի` արտարժութային պահուստների գրավի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը արտարժույթով բանկերի վերաֆինանսավորում է ներդնում` արտարժութային պահուստների գրավի դիմաց։ Այս մասին, ինչպես հաղորդում է Փրայմը, տեղեկացնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը` հղում անելով ՌԴ ԿԲ տնօրենների խորհրդի որոշմանը։

Գործառնությունները կգործեն մինչև 2018թ.–ի հունվարի 1–ը։

Միաժամանակ Ռուսաստանի բանկի նկատմամբ վարկային կազմակերպությունների պարտքի ավելի վաղ սահմանված համախառն առավելագույն ծավալը (50 մլրդ դոլար) տարածվում է ռեպո գործարքների և արտարժույթով տրամադրվող վարկերի վրա և պահպանվում է նույն մակարդակում։

ՌԴ ԿԲ–ն նշում է, որ անհրաժեշտության դեպքում այդ սահմանաչափը կարող է ավելացվել։

Ռուսաստանի բանկի պայմանադիր կողմերի (արտարժույթով վարկերի տրամադրման կողմեր, որոնք ապահովված են վարկային պայմանագրերի պահանջների իրավունքների երաշխիքով) ցանկում են ներառվում այն վարկային կազմակերպությունները, որոնք 2014 թ.–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ ունեն մոտ 100 մլրդ դոլարի կապիտալ (սեփական միջոց)։

Ռուսաստանի բանկի արտարժույթով տրամադրվող վարկերը հատկացվելու են 28 և 365 օրացուցային օրով` աճուրդի հիման վրա։ Նվազագույն տոկոսադրույքը սահմանված է LIBOR դրույքի մակարդակում` համապատասխան արտարժույթով և համադրելի ժամկետով, որն ավելացված է 0,75 տոկոսային կետով։ Գրավի դիմաց այդ գործառնություններով ընդունվելու են արտարժույթով վարկերի պահանջների իրավունքները (ԱՄՆ դոլարով և եվրոյով), որոնք տրամադրվել են արտահանմամբ զբաղվող ռուսական խոշոր ընկերություններին։ Միաժամանակ Ռուսաստանի բանկի վարկի արժույթը պետք է համապատասխանի գրավի արժույթին։

«Այս որոշումն ուղղված է վարկային կազմակերպությունների հնարավորությունների ընդլայնմանը, որոնք ուղղված են սեփական արժութային լիկվիդայնության կառավարմանը, ինչպես նաև արտահանմամբ զբաղվող ռուսական կազմակերպությունների արտարժութային արտաքին վարկերի վերաֆինանսավորմանը, որոնք առաջիկայում ենթակա են մարման կապիտալի միջազգային շուկայում սահմանափակ հասանելիության պայմաններում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նման գործառնությունների ներդնումը, կարգավորիչի կարծիքով, կնպաստի, որպեսզի արտարժույթի փոխարժեքը վերադառնա հիմնավոր ցուցիչներին և արտարժույթի շուկայում ձեռք բերվի պահանջարկի և առաջարկի հավասարակշռություն` փոխարժեքի ավելի ցածր փոփոխականության դեպքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև