Վերաբացվել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Վանաձոր» մասնաճյուղը

24.12.2014 13:25
Վերաբացվել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Վանաձոր» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինբանկ» ՓԲԸ–ի «Վանաձոր» մասնաճյուղի վերաբացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը շնորհավորել է մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ: Նա մասնավորապես նշել է. ««Վանաձոր» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացման և լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաև մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Բանկի ակտիվները 2014թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել են ավելի քան 273,1 մլրդ դրամ, պարտավորությունները` մոտ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 182,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը` 47,1 մլրդ դրամ։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 4 մլրդ դրամ` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2,06 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև