Հայաստանի ԿԲ–ն նվազեցրել է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը 24%–ից մինչև 20%

24.12.2014 20:28
Հայաստանի ԿԲ–ն նվազեցրել է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը 24%–ից մինչև 20%

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի ԿԲ–ն նվազեցրել է արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը 24%–ից մինչև 20%, ասվում է կարգավորիչի «Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» №2 դրույթում փոփոխությունների կատարման որոշման մեջ։

«Բանկային գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» №2 դրույթի 24.1. կետի փոփոխությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի կողմից արտարժույթով, ինչպես նաև առարկայազուրկ մետաղական հաշիվներով (այսուհետ` մետաղական հաշիվ) ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 20 տոկոսի չափով։  Միաժամանակ, պարտադիր պահուստավորման նորմատիվն իրականացվում է դրամով և կազմում է 2 տոկոս։

Մի քանի օր առաջ (դեկտեմբերի 17) ԿԲ–ն տվյալ արտարժութային նորմատիվն ավելացրել է 12 տոկոսից մինչև 24 տոկոս, ինչը դարձավ դրամի կտրուկ արժևորման պատճառ բառացիորեն հաջորդ օրը։ Այսպես, դեկտեմբերի 18–ին դոլարի փոխարժեքն ընկավ 30.2 կետով և մնաց մեկ դոլարի դիմաց 497 դրամի հորիզոնականում։

Բացի այդ, դեկտեմբերի 23–ին ապագա գնաճային ճնշումների և գնաճը նպատակային ցուցանիշի վերադարձնելը խթանելու համար Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացրել է 1.75 տ.կ.–ով` մինչև 8.5 տոկոս։

Կենտրոնական բանկի` առևտրային բանկերի արտարժութային պարտադիր նորմատիվի բարձրացման քայլերի և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ֆոնին բարձրացվել է նաև ներգրավվող դրամական միջոցների տոկոսադրույքը 5.25 տոկոսից մինչև 7 տոկոս։

Միաժամանակ, ինչպես վկայում են ԿԲ տվյալները, նախօրեին 1 տ.կ–ով նվազել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` մինչև 20 տոկոս։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Արժութային շուկայում իրավիճակի կայունացման և արժութային սպեկուլյացիաները զսպելու նպատակով Կենտրոնական բանկը նոյեմբերի 24–ին լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.25 տոկոսից բարձրացրեց մինչև 10.25 տոկոս, իսկ դեկտեմբերի 3–ին` մինչև 21 տոկոս։ ԿԲ–ն դեկտեմբերի 8–ից սկսել է բանկերին աճուրդների միջոցով արժույթի օրական վաճառքներ իրականացնել։ Կարգավորիչի ինտերվենցիաները կշարունակվեն մինչև տարեվերջ, իսկ ամենօրյա ինտերվենցիաները փուլ առ փուլ կկրճատվեն և աստիճանաբար կզրոյանան։

Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել. այսօր ԿԲ տվյալներով դոլարի փոխարժեքը կազմել է 461.10 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև