Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 459,66 դրամ միջին կշռված փոխարժեքով

24.12.2014 20:45
Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 459,66 դրամ միջին կշռված փոխարժեքով

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 24-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 459,66 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, սահմանային փոխարժեքը կազմել է 457,76 ՀՀ դրամ` 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

ԿԲ-ն դեկտեմբերի 8-ից սկսեց բանկերին արժույթ վաճառել ամենօրյա աճուրդների միջոցով նախապես հայտարարված սահմանափակ քանակով։ Սկսելով 6 միլիոն դոլարից` նախորդ շաբաթ ԿԲ-ն կրճատել է ծավալը` հասցնելով 4 մլն դոլարի, իսկ ընթացիկ շաբաթ` 2 մլն. դոլարի։

Հայաստանի արժույթի շուկայում դեկտեմբերի 24–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, դեկտեմբերի 23–ի ցուցանիշի համեմատ, աճել է 2.59 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 461.1 դրամ։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև