Երևանցիների կեսից ավելին վստահ է, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճը կազդի իրենց բարեկեցության վրա. հարցում

24.12.2014 20:53
Երևանցիների կեսից ավելին վստահ է, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճը կազդի իրենց բարեկեցության վրա. հարցում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանցիների 56 տոկոսը կարծում է, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճը շատ վատ կանդրադառնա իրենց ընտանիքների նյութական վիճակի վրա, այդ մասին վկայում են Gallup International կազմակերպության անցկացրած հարցման տվյալները։

Դեկտեմբերի 9–16–ը Երևանի բոլոր վարչական շրջաններում անցկացված հարցման կազմակերպիչը Gallup International կազմակերպությունն է։ Հարցմանը մասնակցել է 1066 մարդ։

«Միաժամանակ, հարցվածների 21 տոկոսը կարծում է, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճը «ավելի շուտ վատ» կանդրադառնա իրենց ընտանիքների նյութական բարեկեցության վրա, իսկ 9 տոկոսը կարծում է, որ «ավելի շուտ չի ազդի»»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Նավասարդյանը։

Ըստ նրա` հարցվածների 11 տոկոսը կարծում է, որ փոխարժեքի տատանումները որևէ կերպ չեն ազդի իրենց ընտանիքների վիճակի վրա, իսկ հարցվածների 3 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանն ընդհանուր առմամբ, ապա հարցվածների 71 տոկոսը կարծում է, որ դոլարի կտրուկ աճը չափազանց բացասաբար կազդի տնտեսության վրա, 23 տոկոսը կարծում է, որ այդ ազդեցությունն ավելի շուտ բացասական կլինի, 2 տոկոսը կարծում է, որ «ավելի շուտ չի փոխվի», 1 տոկոսը կարծում է, որ ընդհանրապես չի ազդի, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել. այսօր ԿԲ տվյալներով դոլարի փոխարժեքը կազմել է 461.10 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև