ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 24–ին ավելացել է 0.20 տոկոսով և կազմել 458 դրամ

24.12.2014 20:55
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 24–ին ավելացել է 0.20 տոկոսով և կազմել 458  դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 24–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0.20 տոկոսով և կազմել է 458 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1.7 մլն դոլարի (մոտ 778.6 մլն դրամ) 12 գործարք։ Ֆոնդային բորսայում դեկտեմբերի 24–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Դեկտեմբերի 24–ի արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 461.10 դրամ, 1 եվրոյինը` 562.68 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև