Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for December 25th, 2014

    Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 459,29 դրամ միջին կշռված փոխարժեքով

    Thursday, December 25th, 2014

    ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 459,29 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 25–ին ավելացել է 0.51 տոկոսով և կազմել 460,34 դրամ

    Thursday, December 25th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 25–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0.51 տոկոսով և կազմել է 460,34 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 1,8 կետով և 459,3 դրամ է կազմել

    Thursday, December 25th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 25–ին, դեկտեմբերի 24–ի համեմատ, նվազել է 1,8 կետով և կազմել է 459,3 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Ապրանքների գները և փոխարժեքի տատանումները կայունացել են. Գաբրիելյան

    Thursday, December 25th, 2014

    Ապրանքների գները և փոխարժեքի տատանումները կայունացել են, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

    Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում տարվա ընթացքում աճ է գրանցել

    Thursday, December 25th, 2014

    Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովը (SEC) վերլուծել է ԱՄՆ–ում վարկանիշային ծառայությունների շուկայի վիճակը։ Ոլորտի կոնցենտրացիան նախկինի պես շատ բարձր է։ Զեկույցի տվյալների համաձայն` բոլոր վարկանիշների 96,6 տոկոսը (մեկ տարի առաջ գրանցված 96,5 տոկոսի համեմատ) հաշվարկվել է շուկայի երեք խոշորագույն դերակատարների կողմից` Standard & Poor’s, Moody’s Investors Service և Fitch Ratings։ SEC–ն ընդհանուր առմամբ վերլուծել է 10 գործակալությունների գործունեությունը։