Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 2,28 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 461.58 դրամ

26.12.2014 17:31
Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  աճել է  2,28 կետով և  մեկ դոլարի դիմաց կազմել է 461.58 դրամ

ՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 26–ին, դեկտեմբերի 25–ի համեմատ, աճել է 2,28 կետով և կազմել է 461,58 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև