Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի. Նախագահ

26.12.2014 21:34
Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի. Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի, ուրբաթ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԿԲ–ում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել։ Այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը Հայաստանում կազմում է 461,58 դրամ։

Նախագահն անդրադարձել է արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, տնտեսության վրա դրանց ազդեցությանը, այդ ընթացքում հաջողությամբ ձեռնարկված միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։

«Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, կամք և ցանկություն, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի», – ասել է Սարգսյանը, հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։

Նախագահը կարևորել է դժվարին իրավիճակներում միասնական ուժերով առկա մարտահրավերներին դիմակայելը՝ հիշեցնելով նախորդ ճգնաժամի ժամանակ ՀՀ բանկային համակարգի արդյունավետ և հաջող գործունեությունը, այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մի շարք այլ երկրների բանկային համակարգերում մեծ խնդիրներ առաջացան:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կան բոլոր հնարավորությունները՝ առկա խնդիրները լուծելու և ֆինանսական կայունությունը պահպանելու համար:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև