Հայաստանի ֆինանսական համակարգը կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը. ԿԲ նախագահ

27.12.2014 14:44
Հայաստանի ֆինանսական համակարգը կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը, նախօրեին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ամանորի ավանդական ընդունելության ժամանակ։

«Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թվականին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է»,–ասել է ԿԲ նախագահը :

Ջավադյանն ընդգծել է նաև, որ Կենտրոնական բանկը 2015 թվական մուտք է գործում արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ:

«Թող նոր՝ 2015 թվականը լինի խաղաղության, մարտահրավերների հաղթահարման և ձեռքբերումների տարի»,–մաղթել է նա։:

Ներկայում Հայաստանում գործում է 21 առևտրային բան և Համահայկական բանկ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև