Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%. Ջավադյան

27.12.2014 15:35
Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%` առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից: Այս մասին նախօրեին տեղեկացրել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ԿԲ–ում կազմակերպված ավանդական ամանորյա ընդունելության ժամանակ։

«Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճերը», – մեջբերում է Ջավադյանի խոսքերը ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

ԿԲ–ի տվյալներով` երկրի ՀՆԱ–ի Հայաստանի բանկային համակարգի ակտիվների մասնաբաժինը 2013 թ.–ին կազմում էր 69 տոկոս, վարկերինը` 42,1 տոկոս։

Ջավադյանի խոսքերով` ընդհանուր առմամբ 2014 թվականը ֆինանսական համակարգի համար նշանավորվեց որպես մարտահրավերներով լեցուն, սակայն նաև ձեռքբերումների տարի։

«Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում շարունակեց ցուցաբերել դինամիկ կայուն աճի միտումներ՝ իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանմանը», – ասել է նա։

Վերջին տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները 2014 թ.–ի 9 ամսում կազմել են մոտ 2 956,1 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 0,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 456,8 մլրդ դրամ (0,5 տոկոսի անկում), վարկային ներդրումները` 1 901,9 մլրդ դրամ (6,6 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 499,3 մլրդ դրամ (6,45 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 28,2 մլրդ դրամ (20,1 տոկոսի անկում)։ ($1 – 461,58 драма)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post