ՎՏԲ–Հայաստան Բանկն ընդլայնում է «Հեռախոս–բանկ» ծառայության շրջանակը

27.12.2014 15:48
ՎՏԲ–Հայաստան Բանկն ընդլայնում է «Հեռախոս–բանկ» ծառայության շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը, հաշվի առնելով հաճախորդների շրջանում մեծ պահանջարկը, ներդրել է «Հեռախոս բանկ» ծառայություն իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, ֆիզիկական անձանց ծառայությունը մատուցվում է մի քանի տարի:

«Հեռախոս-բանկ» ծառայությունը բանկային հաշիվների հեռակառավարման ժամանակակից համակարգ է, որի միջոցով հաճախորդը կարող է բանկի աշխատանքային ժամերին ցանկացած վայրից զանգահարել Բանկի տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով և, անցնելով համապատասխան նույնականացում, ստանալ ցանկացած տեղեկատվություն իր հաշիվների և գործող պայմանների վերաբերյալ, իրականացնել անկանխիկ գործարքներ:

«Հեռախոս-բանկ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում-հայտ և ստանալ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ գաղտնաբառ։

Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները «Հեռախոս-բանկ» համակարգով կարող են ստանալ տեղեկատվություն իրենց բոլոր հաշիվների մնացորդների մասին: Ֆիզիկական անձանց հասանելի է հաշվի մնացորդի հարցում, իրականացրած գործարքների վերաբերյալ հարցում, հաճախորդի հաշվին փոխանցումների իրականացում (ներբանկային, միջբանկային ՀՀ տարածքում Unistream, Moneygram, Tandam Transfers, Anelik, Inter Express, Intel Express, Sigue Money Transfers, Ria Money Transfer դրամական փոխանցման համակարգերով, ինչպես նաև SWIFT համակարգով միջազգային փոխանցումներ), հաշիվների միջև անկանխիկ արժութափոխարկային գործառնությունների իրականացում, կոմունալ վճարումների կատարում, վարկերի անկանխիկ մարում, ավանդային հաշիվների համալրում կոնտակտային տվյալների խմբագրում օպերատորի կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել են 306,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ` 1,38 տոկոսի աճ), պարտավորությունները` 260,8 մլրդ դրամ (1,58 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը` 45,6 մլրդ դրամ (22,44 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 224,3 մլրդ դրամ (2,53 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 870,8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 78,3 տոկոսով ($1-461,58 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև