Հայաստանի միջազգային համախառն պահուստները նոյեմբերին նվազել են 7,9%` մինչև 1 537,6 մլն դոլար

30.12.2014 14:49
Հայաստանի միջազգային համախառն պահուստները նոյեմբերին նվազել են 7,9%` մինչև 1 537,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ.–ի նոյեմբերին կազմել են 1 537,6 մլն դոլար`ամսվա ընթացքում նվազելով 7,9 տոկոսով կամ 133,3 մլն դոլարով։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը պահվում է փոխարկվող արտարժույթով (1 437,8 մլն դոլար)։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի միջազգային պահուստները նոյեմբերին, տարեսկզբի համեմատ, նվազել են 31,7 տոկոսով կամ 714 մլն դոլարով։

Հաղորդագրության համաձայն` ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 0,2 մլն դոլար (1 դոլարը – 471,46 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև