Հայկական դրամի արժեզրկումը դեկտեմբերին 14.1% է կազմել

30.12.2014 18:42
Հայկական դրամի արժեզրկումը դեկտեմբերին 14.1% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը 2014 թվականին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, արժեզրկվել է 14.1 տոկոսով։ Հայաստանում դոլարի միջին շուկայական արժեքը դեկտեմբերին մեկ դոլարի դիմաց կազմել է 462.5 դրամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արժութային և սպառողական շուկաներում գրանցվել է գների և հայկական դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի աճ համապատասխանաբար 3 և 10 տոկոսով։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև