Archives by Month:

Calendar:

  • Calendar

    December 2014
    M T W T F S S
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Archive for December, 2014

    Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի. Նախագահ

    Friday, December 26th, 2014

    Հայաստանն ունի բավականաչափ պահուստներ, որպեսզի երկրում ֆինանսական անկայունություն չլինի, ուրբաթ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ԿԲ–ում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամասիա» մասնաճյուղը կսպասարկի հաճախորդներին նորացված գրասենյակում

    Friday, December 26th, 2014

    Դեկտեմբերի 26–ին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված «Ամասիա» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որը գտնվում է Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փողոց, 17 շենք հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճել է 2,28 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 461.58 դրամ

    Friday, December 26th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 26–ին, դեկտեմբերի 25–ի համեմատ, աճել է 2,28 կետով և կազմել է 461,58 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ–ն առևտրային բանկերին 2 մլն դոլար է վաճառել 459,29 դրամ միջին կշռված փոխարժեքով

    Thursday, December 25th, 2014

    ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ին իրականացվել է 2 (երկու) մլն ԱՄՆ դոլարի վաճառք` 459,29 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 25–ին ավելացել է 0.51 տոկոսով և կազմել 460,34 դրամ

    Thursday, December 25th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 25–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0.51 տոկոսով և կազմել է 460,34 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 1,8 կետով և 459,3 դրամ է կազմել

    Thursday, December 25th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը դեկտեմբերի 25–ին, դեկտեմբերի 24–ի համեմատ, նվազել է 1,8 կետով և կազմել է 459,3 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Ապրանքների գները և փոխարժեքի տատանումները կայունացել են. Գաբրիելյան

    Thursday, December 25th, 2014

    Ապրանքների գները և փոխարժեքի տատանումները կայունացել են, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

    Վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում տարվա ընթացքում աճ է գրանցել

    Thursday, December 25th, 2014

    Արժեթղթերի և բորսաների ամերիկյան հանձնաժողովը (SEC) վերլուծել է ԱՄՆ–ում վարկանիշային ծառայությունների շուկայի վիճակը։ Ոլորտի կոնցենտրացիան նախկինի պես շատ բարձր է։ Զեկույցի տվյալների համաձայն` բոլոր վարկանիշների 96,6 տոկոսը (մեկ տարի առաջ գրանցված 96,5 տոկոսի համեմատ) հաշվարկվել է շուկայի երեք խոշորագույն դերակատարների կողմից` Standard & Poor’s, Moody’s Investors Service և Fitch Ratings։ SEC–ն ընդհանուր առմամբ վերլուծել է 10 գործակալությունների գործունեությունը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 24–ին ավելացել է 0.20 տոկոսով և կազմել 458 դրամ

    Wednesday, December 24th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 24–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0.20 տոկոսով և կազմել է 458 դրամ։

    Երևանցիների կեսից ավելին վստահ է, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճը կազդի իրենց բարեկեցության վրա. հարցում

    Wednesday, December 24th, 2014

    Երևանցիների 56 տոկոսը կարծում է, որ դոլարի փոխարժեքի կտրուկ աճը շատ վատ կանդրադառնա իրենց ընտանիքների նյութական վիճակի վրա, այդ մասին վկայում են Gallup International կազմակերպության անցկացրած հարցման տվյալները։