Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2015
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for January 12th, 2015

    Անելիք Բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ` «ԴՐԱՄԱՅԻՆ +»

    Monday, January 12th, 2015

    «Անելիք Բանկն» առաջարկում է տարեկան մինչև 16.25 % տոկոսադրույքով նոր ավանդատեսակ` «Դրամային+», որը ոչ միայն ապահովում է բարձր տարեկան տոկոսադրույք, այլ նաև ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ տվյալ տոկոսադրույքն ընդամենը 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

    Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4.6%. վիճակագրություն

    Monday, January 12th, 2015

    Հայաստանում սպառողական գները 2014 թվականի դեկտեմբերին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ աճել են 4.6 տոկոսով, այդ թվում` սպառողական ապրանքները թանկացել են 6.3 տոկոսով, ոչ պարենայինները` 1.6 տոկոսով, իսկ ծառայությունները` 3 տոկոսով, հայտնում է հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը։

    NASDAQ OMX Արմենիա բորսայում դոլարով և եվրոյով գործարքներ հունվարի 12–ին չեն իրականացվել

    Monday, January 12th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2015 թվականի հունվարի 12–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,04 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 474,93 դրամ

    Monday, January 12th, 2015

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 2015 թվականի հունվարի 12–ին, 2014 թվականի դեկտեմբերի 30–ի համեմատ, նվազել է 0,04 կետով և կազմել է 474,93 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Մոտ 40 մլն դրամ կփոխանցվի Հայաստանի պետբյուջե բանկերի և փոխանակման կետերի նկատմամբ տուգանքների հաշվին

    Monday, January 12th, 2015

    Հայաստանի առևտրային բանկերում և փոխանակման կետերում կատարած ստուգումների արդյունքում պետբյուջե կգանձվի մոռ 40 մլն դրամ, հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017թ.–ի հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ ՀՀ դրամ

    Monday, January 12th, 2015

    Կենտրոնական բանկը փոփոխություն է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում` համաձայն որի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017թ.–ի հունվարի մեկից սահմանվում է 30 մլրդ ՀՀ դրամ: