Մոտ 40 մլն դրամ կփոխանցվի Հայաստանի պետբյուջե բանկերի և փոխանակման կետերի նկատմամբ տուգանքների հաշվին

12.01.2015 16:59
Մոտ 40 մլն դրամ կփոխանցվի Հայաստանի պետբյուջե բանկերի և փոխանակման կետերի նկատմամբ տուգանքների հաշվին

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում և փոխանակման կետերում կատարած ստուգումների արդյունքում պետբյուջե կգանձվի մոռ 40 մլն դրամ, հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ԿԲ ղեկավարի որոշման համաձայն,  2014 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին Հայաստանի ԿԲ–ն բանկերում և փոխանակման կետերում երկրի բանկային և արժութային օրենսդրության պահանջների կատարումների ստուգումներ է անցկացրել, 16 առևտրային բանկերի և 12 փոխանակման կետերի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ, մասնավորապես, տուգանքներ, լիցենզիաների դադարեցում և նախազգուշացում։

Միաժամանակ, 23 ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են նախազգուշացումներ հետագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու պայմանով, նաև դադարեցվել են երեք փոխանակման կետերի լիցենզիաներ։

Ինչպես հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, արժութային շուկայում կատարված դեպքերի նկատմամբ վարույթները շարունակական բնույթ կկրեն, և Հայաստանի այլ բանկերի ու փոխանակման կետերի նմանատիպ խախտումները կքննարկվեն Հայաստանի ԿԲ լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի հաջորդ նիստերում։

Ավելի վաղ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել էր, որ Կենտրոնական բանկը կոշտ և խիստ միջոցներ կձեռնարկի երկրի արժութային շուկայի սպեկուլյացիների նկատմամբ և վարույթներ կսկսի շուկայում արժույթների փոխարժեքների տատանումների ֆոնին սպեկուլյացիների դեպքերը բացահայտելու վերաբերյալ։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև