Հայաստանի ընդհանուր պետական պարտքը նոյեմբերին նվազել է 1.1%–ով և 4 414.6 մլն դոլար կազմել

13.01.2015 13:19
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը նոյեմբերին նվազել է 1.1%–ով և 4 414.6 մլն դոլար կազմել

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 4 414.6 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 1.1 տոկոսով կամ 50.1 մլն դոլարով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում նվազել է 0.7 տոկոսով կամ 27.87 մլն դոլարով՝ նոյեմբերի վերջին կազմելով 3 703.6 մլն դոլար:

Արտաքին պարտքի մոտ 3 264,5 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, որի պարտքը նվազել է 16,9 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետպարտքի կառուցվածքում մոտ 439,1 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի ԿԲ–ին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 10,9 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքը նոյեմբերի վերջին կազմել է 711 մլն դոլար` նվազելով 22.2 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 664 մլն դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին։ Արտարժութային պետական պարտատոմսերը կազմել են 40.8 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 4 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2.2 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև