Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները նոյեմբերին նվազել են 30.9 տոկոսով` հասնելով մոտ 116.5 մլն դոլարի

13.01.2015 16:15
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները նոյեմբերին նվազել են 30.9 տոկոսով` հասնելով մոտ 116.5 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2014 թ.–ի նոյեմբերին ստացվել է ավելի քան 116.5 մլն դոլար, այս ցուցանիշը նվազել է 30.9 տոկոսով` 2013թ.–ի նոյեմբերի համեմատ, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ նոյեմբերին արտերկրից արված փոխանցումները, հոկտեմբերի համեմատ, նվազել են 27.8 տոկոսով։

Հայաստանից արտերկիր նոյեմբերին կատարված փոխանցումները կազմել են մոտ 26.4 մլն դոլար` 2013 թ.–ի նոյեմբերին կատարված 28,5 մլն դոլարի համեմատ (ամսվա ընթացքում 6.2 տոկոսի անկում)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 90.16 մլն դոլար` 2013 թ.–ի նոյեմբերին գրանցված մոտ 140,17 մլն դոլարի համեմատ (ամսվա ընթացքում 32.4 տոկոսի անկում)։

Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 81.6 տոկոսը։ Այդ պատճառով հաշվետու  ժամանակահատվածում Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների նման անկումը հիմնականում տեղի է ունեցել ռուսական դրամական փոխանցումների կրճատման հաշվին, ինչը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները նոյեմբերին, 2013 թ.–ի նոյեմբերի համեմատ, նվազել են 35.4 տոկոսով և կազմել մոտ 95.1 մլն դոլար (ամսվա ընթացքում 30.8 տոկոսի անկում), իսկ Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքն աճել է 13.5 տոկոսով և կազմել 17,5 մլն դոլար (ամսվա ընթացքում 0.9 տոկոսի աճ)։

Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս, նոյեմբերին` 35.4 տոկոս։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.–ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17,3 տոկոսը (1 դոլարը` 474,93 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև