ՀԲ–ն վատացրել է 2015 թ.–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` հասցնելով 3,3 տոկոսի. ՀԲ

14.01.2015 13:31
ՀԲ–ն վատացրել է 2015 թ.–ին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` հասցնելով 3,3 տոկոսի. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀԲ–ն 2015 թ.–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կանխատեսում է 3,3 տոկոսի սահմանում։ Այս մասին նշվում է ՀԲ–ի հրապարակված «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) հունվարյան զեկույցում։ Նախկին հունիսյան զեկույցում ՀԲ–ն 2015 թ.–ին Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում էր 5 տոկոսի սահմանում։

Միաժամանակ զեկույցի համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին կկազմի 3,7 տոկոս, իսկ 2017 թ.–ին` 4,1 տոկոս։ Բացի այդ, Հայաստանի տնտեսության աճը 2014 թ.–ին ակնկալվում է 2,6 տոկոսի սահմանում։

Ըստ զեկույցի` Հայաստանի ընթացիկ հաշվի բացասական սալդոն 2014 թ.–ին կկազմի ՀՆԱ–ի նկատմամբ -9,2 տոկոս` 2013 թ.–ին գրանցված -8 տոկոսի համեմատ։ 2015 թ.–ին այս ցուցանիշը կանխատեսվում է -7,2 տոկոսի սահմանում, 2016 թ.–ին` -7 տոկոսի սահմանում, իսկ 2017 թ.–ին` - 6,7 տոկոսի սահմանում։

ՀԲ–ի կանխատեսումների համաձայն` ԱՊՀ երկրների շրջանում 2015 թ.–ին ՀՆԱ–ի աճը Թուրքմենստանում կկազմի 10 տոկոս, Ուզբեկստանում` 7,4 տոկոս, Ղրղըզստանում` 2 տոկոս, Տաջիկստանում` 4,2 տոկոս, Ադրբեջանում` 4,4 տոկոս, Ղազախստանում` 1,8 տոկոս, Մոլդովայում` 3 տոկոս, Բելառուսում` 1,8 տոկոս։ Միաժամանակ Ռուսաստանում և Ուկրաինայում կանխատեսվում է համապատասխանաբար 2,9 և 2,3 տոկոսի անկում։ Վրաստանում 2015 թ.–ին ակնկալվում է ՀՆԱ–ի 5 տոկոսանոց աճ։

Ըստ զեկույցի հեղինակների` 2014 թ.–ին կտրուկ նվազել են տնտեսական աճի տեմպերը ԱՊՀ երկրները` հասնելով 1,5 տոկոսի, ինչը պայմանավորված էր հիմնականում Ուկրաինայում արտադրության ծավալների կտրուկ կրճատմամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանում անկումը բացասաբար է ազդել առևտրի և դրամական փոխանցումների վրա։ Մյուս երկրների համար լուրջ հետևանք դարձավ 2014 թ.–ի առաջին կիսամյակում դրամական փոխանցումների ծավալների կտրուկ կրճատումը։ Այս գործընթացն առավել լուրջ է ազդում Տաջիկստանի և Ղրղըզստանի վրա, որտեղ Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումները կազմում են համապատասխանաբար ՀՆԱ–ի 46 և 29 տոկոսը։

Ինչպես նշվում է զեկույցում, ԱՊՀ երկրների համար ռիսկի լուրջ գործոն է հումքային ապրանքների գների և Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների կտրուկ կամ կայուն նվազումը։

Զեկույցի հեղինակների կարծիքով` 2014 թ.–ին գլոբալ տնտեսոթւայն աճը գնահատվում է 2,6 տոկոսի սահմանում, 2015 թ.–ին աճը կհասնի 3 տոկոսի, 2016 և 2017 թթ.–ին` համապատասխանաբար 3,3 և 3,2 տոկոսի։––0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև