Հայաստանի ֆինանսական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը հոկտեմբերին աճել է 3,6 տոկոսով` հասնելով 354 հազար դրամի

15.01.2015 14:14
Հայաստանի ֆինանսական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձը հոկտեմբերին աճել է 3,6 տոկոսով` հասնելով 354 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի հոկտեմբերին, 2013թ.–ի հոկտեմբերի համեմատ, ավելացել է 3,6%–ով` հասնելով 353 983 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` 330,4 հազար դրամ, և  տեղեկատվության ու կապի ոլորտներում` 302,8 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են դարձել բնակարանային ապահովման և հանրային սննդի ոլորտները, որտեղ աշխատակիցների աշխատավարձը կազմել է մոտ 110 հազար դրամ, այլ ծառայությունների ոլորտում գրանցվել է 110,5 հազար դրամի աշխատավարձ, կրթության ոլորտում` 112,3 հազար դրամ, մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտը` 115,2 հազար դրամ, ինչպես նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 118,8 հազար դրամ։

Միաժամանակ 2014թ.-ի հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 174 630 դրամ, ինչը մոտ 1,3 տոկոսով շատ է սեպտեմբերի ցուցանիշից և 9,5 տոկոսով շատ` 2013թ.-ի հոկտեմբերի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի հոկտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 203,3  հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 120,7 հազար դրամ։ Երևանում հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ  190,1 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի նոյեմբերին կազմել է 175 207 դրամ (417դոլար կամ 19 296 ռուբլի), ինչը 0,3 տոկոսով շատ է հոկտեմբերի ցուցանիշից (1 դոլարը` 478,09 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև