Ուկրաինայի ազգային բանկը 2015թ.–ին գնաճի մակարդակը կանխատեսում է 17%–ի սահմանում

16.01.2015 18:48
Ուկրաինայի ազգային բանկը 2015թ.–ին գնաճի մակարդակը կանխատեսում է 17%–ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի ազգային բանկը 2015թ.–ին գնաճի մակարդակը կանխատեսում է 17 տոկոսի սահմանում, տեղեկացրել է Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարյովան, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը։

«Գնաճն այս տարի կանխատեսում ենք 17 տոկոսի սահմանում», – ուրբաթ Ուկրաինայի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Գոնտարյովան։

Ուկրաինայի 2015թ.–ի պետբյուջեն, որն ընդունվել է 2014թ.–ի վերջին երկրի խորհրդարանի կողմից, նախատեսում է, որ 2015թ.–ին գնաճը կլինի 13,1 տոկոսի սահմանում։ Սակայն Ուկրաինայի իշխանությունները նախատեսում են վերանայել բյուջեն փետրվարի 15–ից ոչ ուշ, ինչպես նշել է վարչապետ Արսենի Յացենյուկը, «կախված միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ընթացող բանակցությունների արդյունքներից»։ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն դեկտեմբերի 31–ին ստորագրել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։

Ուկրաինան այսօր ծանր քաղաքական ճգնաժամի մեջ է, որն ազդում է երկրի տնտեսության և բյուջետային ոլորտի վրա, երկիրը փաստորեն հայտնվել է դեֆոլտի եզրին։ Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Վալերիա Գոնտարյովայի խոսքերով` նախորդ տարի երկրի ՀՆԱ–ն կրճատվել է 7,5 տոկոսով, գնաճը կազմել է 21 տոկոս, գրիվնան կրկնակի արժեզրկման է ենթարկվել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև