NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել

19.01.2015 12:34
NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/.  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այս տարվա հունվարի 12–ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ դեկտեմբերի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում դոլարով կատարված գործարքների ծավալը 9.2 մլն դոլար է կազմել։

Անցած շաբաթվա ընթացքում բորսայով եվրոյով և ռուբլով գործարքներ նույնպես չեն իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին (1 դոլարը` 478,45 դրամ):–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև