Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը գնաճի ցածր մակարդակով երրորդ տեղն է գրավում

19.01.2015 15:50
Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը  գնաճի ցածր մակարդակով երրորդ տեղն է գրավում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հետխորհրդային երկրների շրջանում Հայաստանը  գնաճի ցածր մակարդակով 2014 թվականին երրորդ տեղն է գրավում, երկուշաբթի ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գագիկ Մարտիրոսյանը։

ԱՎԾ տվյալների համաձայն`Հայաստանում սպառողական գները 2014 թվականի դեկտեմբերին 2013 թվականի դեկտեմբերի նկատմամբ աճել են 4,6 տոկոս։

Ինչպես նշեց Մարտիրոսյանը` գնաճը 2014 թվականի դեկտեմբերին 2013 թվականի դեկտեմբերի նկատմամբ Ուկրաինայում կազմել է 24,9%,, Բելառուսում` 16,2%, Ռուսաստանում` 11,4%, Ղրղզստանում` 10,5%,, ամենացածր ցուցանիշը գրանցվել է Տաջիկստանում` 3,6% և Վրաստանում` 2%.։

Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեում գնաճը  ծրագրված էր 4% (±1,5%). Նույնատիպ ցուցանիշն է գրանցված նաև 2015 թվականի պետբյուջեում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև