Դրամի արժեզրկումը հասել է նվազագույնին, և առաջիկա ամիսներին կարելի է սպասել ազգային արժույթի կայունացման. Կարամանուկյան

19.01.2015 19:36
Դրամի արժեզրկումը հասել է նվազագույնին, և առաջիկա ամիսներին կարելի է սպասել ազգային արժույթի կայունացման. Կարամանուկյան

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայկական դրամն արժեզրկվել է մինչև հնարավոր ստորին շեմը և առաջիկա ամիսներին կայունացում կդրսևորի, կարծում է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։

Այսօրվա դրությամբ Հայաստանում դոլարի փոխարժեքը կազմում է 478,45 դրամ մեկ դոլարի համար։

«Հայկական դրամն արժեզրկվել է այնքան, որքան հնարավոր է... Չեմ կարծում, թե դեռևս ուժեղ տատանումներ կլինեն, առավել ևս, որ վերջին ժամանակներում դրամը սկսել է կայունացում դրսևորել, ինչպես և ռուբլին, որն անկումից հետո քիչ թե շատ սկսել է կայունանալ»,– երկուշաբթի ասաց Կարամանուկյանը լրագրողներին։

Վարչության նախագահը միաժամանակ նշեց, որ շուկայում նախորդ տարվա նոյեմբերից նկատվող հայկական դրամի աճող պահանջարկը հնարավոր է եղել բավարարել մայր բանկի օժանդակության հաշվին։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014 թ.-ին կազմել են մոտ 87 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`  45%),, պարտավորությունները՝ 72,6 մլրդ դրամ (աճը` 54,6%), վարկային ներդրումները՝ 58,6 մլրդ դրամ, (աճը` 51,8%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 48,5 մլրդ. դրամ (աճը` 46%)։Միաժամանակ բանկի զուտ շահույթը կազմել է 335,2 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 444,2 մլն. դրամի վնասի դիմաց։ ($1 – 478,28 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև