Յուանը սկսում է ամրապնդվել համաշխարհային արժույթի դերում

21.01.2015 14:06
Յուանը սկսում է ամրապնդվել համաշխարհային արժույթի դերում

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Յուանով անդրսահմանային վճարումների ծավալը 2014 թ.–ին կազմել է 9,95 տրիլիոն յուան (1,6 տրիլիոն դոլար), այս մասին, ինչպես հաղորդում է Vestifinance.ru–ն, գրում է Financial News թերթը, որը պատկանում է Չինաստանի ժողովրդական բանկին (ՉԺԲ)։

Հիմա աշխարհում գործում է 14 միջազգային կենտրոն, որտեղ առուվաճառքն իրականացվում է յուանով, նշվում է հոդվածում։ ՉԺԲ–ն սվոպերի գծով պայմանագրեր է ստորագրել տարբեր երկրների 28 կենտրոնական բանկերի հետ։

Չինաստանի ազգային արժույթը շարունակում է ավելի էական տեղ զբաղեցնել միջազգային առևտրում, ինչը նպաստում է Պեկինի մտադրություններին` ուղղված որպես համաշխարհային արժույթ յուանի առաջխաղացմանը, գրում է MarketWatch–ը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև