ՎՏԲ. «2015 թվականն ամենաբարդ տարին կլինի ՌԴ տնտեսության համար»

21.01.2015 14:59
ՎՏԲ. «2015 թվականն ամենաբարդ տարին կլինի ՌԴ տնտեսության համար»

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. 2015 թվականն ամենաբարդ տարին կլինի ռուսական տնտեսության համար, երկրի ՀՆԱ–ն այս տարի կարող է կրճատվել մոտ 3 տոկոսով, իսկ գնաճը կարող է գերազանցել 10 տոկոսը, հայտարարել է ՎՏԲ–ի ղեկավար Անդրեյ Կոստինը, հաղորդում է Vestifinance.ru–ն։

ԱՄՆ–ի և ԵՄ–ի պատժամիջոցների տարածվել են նաև ՎՏԲ–ի վրա։

«Մենք հստակ չենք տեսնում պատճառը, թե ինչու պատժամիջոցները պետք է խստացվեն կամ պահպանվեն։ Ես քաղաքական գործիչ չեմ, իսկ պատժամիջոցների համար քաղաքական պատճառներ կան։ Սակայն մենք հուսով ենք, որ մեր նման բանկերին թույլ կտան վերադառնալ կապիտալի և պարտատոմսերի շուկաներ», – հայտարարել է Կոստինը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում Bloomberg TV հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում։

Կառավարությունն աջակցել է ՎՏԲ–ին` Ազգային բարեկեցության հիմնադրամից բանկին տրամադրելով 100 մլրդ ռուբլի` ՌԵՈՒ–ի ենթակառուցվածքային նախագծի ֆինանսավորման համար։ Առաջին եռամսյակում բանկը կարող է ստանալ ևս 150 մլրդ ռուբլի։ Այս միջոցները բավարար են բանկի կապիտալին օգնելու համար։

«Տեսնում ենք, որ մեր հաճախորդները` ռուսական ընկերություններն իրենց ավելի լավ են զգում, քան 2009թ.–ի ճգնաժամի ժամանակ։ Կարծում եմ, որ մեր տնտեսությունն ու բիզնեսը գիտեն, թե ինչպես պետք է պայքարել սթրեսի դեմ։ Չեմ կարծում, որ դա աշխարհի վերջը կդառնա ռուսական տնտեսության համար։ Մենք կկարողանանք ողջ մնալ։ Կարծում եմ, որ 2016թ.–ին կսկսվի ռուսական տնտեսության վերելքը», – ընդգծել է Կոստինը։

Ռուսական ընկերություններն այս տարի կկարողանան մարել արտաքին պարտքը` այդ թվում նաև հենվելով պետության աջակցության վրա, վստահ է ՎՏԲ–ի ղեկավարը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև