Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին նվազել են 33,8%, մինչև $1489,3 մլն

21.01.2015 16:42
Հայաստանի միջազգային համախառն պահուստները դեկտեմբերին նվազել են 33,8%,  մինչև $1489,3  մլն

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի . /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել են 1489,3  մլն դոլար`ամսվա ընթացքում նվազելով  33,8%  տոկոսով կամ  762,3  մլն դոլարով։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի միջազգային պահուստները դեկտեմբերին նվազել են 3, 1 տոկոսով։։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի պահուստների արտարժույթը կազմել է 1483,1  մլն. դոլար, իսկ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 6,2  մլն դոլար (1 դոլարը – 477,91  դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև