ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը Հայաստանում հունվարի 21-ին նվազել է 0.77% և կազմել 471,33 դրամ $1 համար

21.01.2015 16:56
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը Հայաստանում հունվարի 21-ին նվազել է 0.77% և կազմել 471,33  դրամ $1 համար

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով հունվարի 21-ի արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, նվազել է 0.77% և կազմել 471.33 դրամ  $1 համար։

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄն դոլարով կատարվել է $900 հազ. (դրամային արտահայտությամբ `424.2 մլն. դրամ) 5 գործարք։ Միաժամանակ եվրոյով գործարք NASDAQ OMX Արմենիա բորսայում 2015թ. հունվարի 21-ին չի իրականացվել։

Հունվարի 20-ին միջին կշռված փոխարժեքներն են` $1` 476,39 դրամ, €1` 551,14  դրամ։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև