ԵԶԲ–ի ղեկավար Ֆինոգենովը լքում է պաշտոնը, նրա տեղը կարող է զբաղեցրել Ֆինանսների նախարարի տեղակալ Պանկինը

22.01.2015 11:45
ԵԶԲ–ի ղեկավար Ֆինոգենովը լքում է պաշտոնը, նրա տեղը կարող է զբաղեցրել Ֆինանսների նախարարի տեղակալ Պանկինը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը լքում է պաշտոնը, նրա տեղը կարող է զբաղեցնել ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ, Ֆինանսական շուկաների դաշնային ծառայության նախկին ղեկավար Դմիտրի Պանկինը, հինգշաբթի հայտնում է «Իզվեստիա» թերթը։

«Նպատակը, որոնք Ռուսաստանի և Ղազախստանի իշխանությունները դրել են իմ առջև Զարգացման եվրասիական բանկի ստեղծման ժամանակ, իրականացվել են։ Բանկն ակտիվ խաղացող է դարձել տարածաշրջանի ներդրումային շուկայում։ Այն իրագործում է անդամ երկրների համար կարևոր նախագծեր, որոնք ավելացնում են փոխադարձ առևտուրը և անդրսահմանային ներդրումները։ Բանկը խորացնում է եվրասիական տարածքի ինտեգրումը»,– Ֆինոգենովի խոսքն է մեջբերում պարբերականը։

ԵԶԲ–ն ավելի քան 8 տարի ղեկավարած Ֆինոգենովը պատմել է թերթին, որ լքում է պաշտոնը նոր ֆինանսական նախագծով զբաղվելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։

«Եվրասիական զարգացման բանկը որպես վարչության նախագահ ղեկավարել եմ ավելի քան 8 տարի։ Դա նախագահության երկու ժամկետ է։ Ներդրումային միջազգային բանկերն ունեն ներքին ավանդույթ` երկու ժամկետներից ավելի չգլխավորել։ Այնպես որ, մի փոքր շատ եմ մնացել։ Իսկ իմ առջև հավակնոտ նոր խնդիր կա։ Դա նոր հզոր դերակատար կլինի Ռուսաստանի ֆինանսական շուկայում։ Բայց ավելի մանրամասն կպատմեմ որոշ ժամանակ անց»,– ասել է նա։

Ֆինոգենովը պարբերականին հայտնել է, որ իր կարծիքով վարչության նոր նախագահը «մեծատառով պրոֆեսիոնալ անձ» կլինի։ Նա նշել է, որ նոր ղեկավարին «ղեկը» հանձնելիս հպարտ կլինի իր թիմի համար։

Կառավարությունում աղբյուրները պարբերականին հայտնել են, որ նախարարների կաբինետը ԵԶԲ–ի ղեկավարի պաշտոնի թեկնածու է առաջադրել Դմիտրի Պանկինին, ով Ֆիննախարարությունում աշխատելուց առաջ գլխավորել է Սանկտ Պետերբուրգի վերակառուցման և զարգացման բանկը։

«Բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրվել են և կներկայացվեն ԵԶԲ–ի տնօրենների խորհրդի նիստում։ Միջազգային գործակցության զարգացումը և Եվրասիական միության երկրների ինտեգրումն այսօր կառավարության գերակա խնդիրներից են, իսկ Դմիտրի Վլադիմիրովիչն (Պանկինը) ունի բոլոր անհրաժեշտ իրավասությունները»,– մեջբերում է աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵԶԲ–ը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների նախաձեռնությամբ 2006 թվականին։ Այն ժամանակ կառույցը գլխավորել է Ֆինոգենովը։ Հետագայում բանկի կապիտալում ընդգրկվել են Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղըզստանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև