«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 9.4 միլիարդով համալրել է իր կանոնադրական կապիտալը, այն այժմ 25.9 մլրդ դրամ է կազմում

22.01.2015 15:11
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 9.4 միլիարդով համալրել է իր կանոնադրական կապիտալը, այն այժմ 25.9 մլրդ դրամ է կազմում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել է իր կանոնադրական կապիտալը 9.4 մլրդ դրամով կամ 20 մլն դոլարով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այսպիսով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմել է 25.9 մլրդ դրամ»,– ասվում է հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն, կապիտալն ավելացել է Բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրոմբանկի» կողմից լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:

Բանկի ակտիվները 2014թ.-ի դրությամբ կազմել են մոտ 110.7 մլրդ դրամ (անկումը` 52,5%), պարտավորությունները՝ 95 մլրդ դրամ (անկումը` 55,2 %),, կապիտալը՝ 15.6 մլրդ դրամ (անկումը` 26.58%), վարկային ներդրումները՝ շուրջ 69 մլրդ դրամ (անկումը` 25.5%)։ Միաժամանակ, 2014 թվականի ընթացքում վնասները կազմել են 5.6 մլրդ դրամ 2013 թվականի 108.7 մլն դրամի շահույթի դիմաց։  (1 դոլարը` 476,39  դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25