Հայաստանում 21 բանկի առկայությունն արդարացված չէ. ԿԲ

22.01.2015 15:44
Հայաստանում 21 բանկի առկայությունն արդարացված չէ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. 21 բանկի առկայությունը Հայաստանում, հաշվի առնելով դրանց չափերը, արդարացված չէ, հինգշաբթի ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը ՄՓՄՁ համար ֆինանսական միջոցների հասանելիության թեմայով քննարկման ընթացքում։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։

«21 բանկի առկայությունը Հայաստանում, հատկապես, հաշվի առնելով դրանց փոքր չափերը, չի կարող արդարացված լինել։ Եթե ավելանում է բանկի կապիտալը, ապա դա նշանակում է, որ տնտեսության ֆինանսավորման նրա հնարավորությունները կտրուկ ընդլայնվում են։ Բանկն ավելի կայուն ֆինանսական կառույց է դառնում, ինչը, միանգամայն հավանական է, որ կհանգեցնի ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացմանը, ինչպես նաև, ինչու ոչ, տոկոսադրույքների կրճատմանը»,– ասաց Դարբինյանը։

Ըստ նրա, խոշոր բանկերն ավելի արդյունավետ են հաղթահարում ցնցումները, և այդ տեսանկյունից ընդհանուր կապիտալի ավելացումը կարելի է դիտարկել միայն որպես դրական երևույթ։

«Ակնհայտ է, որ խոշոր բանկերը, նույնիսկ այժմ, սեփական ռեսուրսների հաշվին առավել արդյունավետ են աշխատում փոքր և միջին բիզնեսի հետ, քան փոքր բանկերը։ Գոյություն ունեն, իհարկե, արդյունավետ աշխատող փոքր բանկեր, բայց խոշորներն ամեն դեպքում առավելություններ ունեն, հատկապես, ֆինանսական շուկայում միջոցների հասանելիության ստեղծման մեջ»,– նշեց Դարբինյանը։

Ըստ նրա, բանկերը կխոշորանան նաև միավորման միջոցով, իսկ ինքը գործընթացը բավականին սահուն կընթանա։ «Այսօր կապիտալի ավելացման գործընթացն արդեն սկսվել է, իսկ որոշ բանկերը ծրագրել են անել դա նույնիսկ առանց մեր որոշման»,– ընդգծեց Դարբիսնյանը։

Հունվարի 22–ին USAID «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» (FED) ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանի մարզերում գործող միկրո, փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Հետազոտության շրջանակում առաջարկվում է ավելի քան 10 միջոցառումների անցկացում, որոնց իրականացումը կնպաստի ՄՓՄՁ–ի համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավմանը։ ($1 – 476,39 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև