ԵԿԲ–ն ամսական 50 մլրդ եվրոյի պետական պարտատոմսեր է գնելու

22.01.2015 16:41
ԵԿԲ–ն ամսական 50 մլրդ եվրոյի պետական պարտատոմսեր է գնելու

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի ԿԲ-ն հունվարի 22–ին` Գրինվիչի ժամանակով ժամը 13։30–ին (Երևանի ժամանակով ժամը 16։30–ին), կհայտարարի քանակական մեղմման ծրագրի մեկնարկի մասին, հաղորդում է The Financial Times–ը։ Նախնական տվյալներով` ԵԿԲ–ն մեկ կամ երկու տարվա ընթացքում ամսական գնելու է եվրագոտու երկրների 50 մլրդ եվրոյի պետական պարտատոմսեր, հաղորդում է ՌԲԿ–ն։

Քանակական մեղմման ընդհանուր ծավալը, Bloomberg–ի կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով, կկազմի 550 մլրդ եվրո։ ԵԿԲ–ի առջև ծառացած խնդիրների թվում է գնանկման դեմ պայքարը, քանի որ գնաճի մակարդակը եվրագոտում արդեն շուրջ մեկ տարի է` նպատակային մակարդակից ցածր է (մոտ 2 տոկոս)։

2014 թ.–ի արդյունքում եվրագոտու երկրներում գնանկում է արձանագրվել։ Այս երևույթը վերջին անգամ գրանցվել է եվրոպական տնտեսությունում 2009 թ.–ի հոկտեմբերին։

2013 թ.–ի դեկտեմբերից մինչև 2014 թ.–ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում եվրագոտու երկրներում գները նվազել են 0,2 տոկոսով։ Հունվարի սկզբին ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագին հայտարարել է, որ 2015 թ.–ին ևս կպահպանվի գնանկման սպառնալիքը, ինչը կհանգեցնի տնտեսական աճի դանդաղման։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև