Արդշինբանկի զուտ շահույթը 2014թ. արդյունքներով կազմել է 4,2 մլրդ. ՀՀ դրամ:

23.01.2015 17:15
Արդշինբանկի զուտ շահույթը 2014թ. արդյունքներով կազմել է 4,2 մլրդ. ՀՀ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. 2014թ. արդյունքներով Արդշինբանկի զուտ շահույթը կազմել է 4,2 մլրդ. ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում»,– ասվում է հաղորդման մեջ։

Այսպես, Արդշինբանկի ակտիվները 2015 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել են 369.1 մլրդ դրամ` տարվա ընթացքում ավելանալով 37 տոկոսով։ Միաժամանակ, բանկի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 220.1 մլրդ` ավելանալով 27.8 տոկոսով, իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 182.8 մլրդ դրամ (աճը` 14,9%)։ Միաժամանակ, բանկի սեփական կապիտալը 2013 թվականի համեմատ ավելացել է 7.4 տոկոսով` կազմելով 47.4 մլրդ դրամ։

Հաղորդման համաձայն` 2014 թվականի ընթացքում միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ հարաբերությունների զարգացման մասով բանկին հաջողվել է ներգրավել ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ լրացուցիչ միջոցներ հետևյալ ֆինանսական ինստիտուտներից` J.P. Morgan–ից` $75 մլն, CITI սինդիկատից` $18 մլն դրամ, BSTDB և EDB–ից` $10 մլն–ական դրամ։

2014 թվականի վերջի դրությամբ, բանկի ակտիվ մշտական հաճախորդների թիվն աճել է 1.7 տոկոսով` կազմելով շուրջ 225 հազար։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև