Եվրոյի փոխարժեքը Հայաստանում հունվարի 23-ին նվազեց 20,58 կետով քանակական մեղմման ծրագրի մասին ԵԿԲ հայտարարությունից հետո

23.01.2015 19:17
Եվրոյի փոխարժեքը Հայաստանում հունվարի 23-ին նվազեց 20,58 կետով քանակական մեղմման ծրագրի մասին ԵԿԲ հայտարարությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ` ձևավորված Հայաստանի արժույթի շուկայում հունվարի 23-ի արդյունքներով, հունվարի 22-ի համեմատ, նվազել է 20,58 կետով և կազմել 529,14 դրամ $1 համար։ Այդ մասին հաղորդում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանում եվրոյի փոխարժեքի անկումը պայմանավորված է համաշխարհային արժութային շուկաների իրավիճակով, որոնք վայրկենապես արձագանքեցին քանակական մեղմման մասին Եվրոպական կենտրոնական բանկի հայտարարությանը։

Հարկ է նշել, որ դեռևս մինչև ընթացիկ տարվա սկիզբը` հունվարի 12-ին, Հայաստանում եվրոյի փոխարժեքը կազմում էր 561,08 դրամ մեկ եվրոյի համար։

Հունվարի 22–ին Եվրոպայի Կենտրոնական բանկի կողմից հայտարարված  քանակական մեղմման ծրագրով նախատեսվում է €60 մլրդ-ի պետական և մասնավոր պարտատոմսերի ամենամսյա գնում։ Ծրագիրը կգործի մինչև 2016թ. սեպտեմբեր։ Եվրոպական տնտեսություն մուտք գործող լիկվիդային դրամական միջոցների ընդհանուր ծավալը կկազմի €1,1 տրլն.։

ԵԿԲ ղեկավար Մարիո Դրագիի` քանակական մեղմման ծրագրի մեկնարկի մասին  հայտարարությունից հետո եվրոն սկսեց անկում ապրել դոլարի նկատմամբ։ Երեկ Լոնդոնում առուվաճառքի ժամանակ եվրոպական արժույթը հաղթահարեց 11-ամյա նվազագույնը և Երևանի ժամանակով ժամը 17:10-ին սակարկվում էր $1,1483 մակարդակում։ Ժամը 16:30-ին` Դրագիի ելույթի ժամանակ, եվրոն արժեր 1,1617։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև