ԵԿԲ–ն անհրաժեշտության դեպքում կերկարացնի ակտիվների գնումը

26.01.2015 12:22
ԵԿԲ–ն անհրաժեշտության դեպքում կերկարացնի ակտիվների գնումը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարությունը պատրաստ է 2016 թ.–ի սեպտեմբերից հետո ևս շարունակել քանակական մեղմման ծրագիրը, եթե դա պահանջեն գնաճային սպասումները, հայտարարել է ԵԿԲ–ի գործադիր խորհրդի անդամ Բենուա Կերեն, տեղեկացնում է Vestifinance.ru–ն։

«Եթե մենք չհասնենք մեր ուզածին, և ես կասեի, որ պետք է հասնենք` ԵԿԲ–ի մանդատին համապատասխան, այսինքն` պետք է հստակ վստահ լինենք, որ գնաճը միջնաժամկետ հեռանկարում կվերադառնա 2 տոկոսին մոտ մակարդակին, ապա մենք ստիպված կլինենք ավելի շատ միջոցներ ձեռնարկել կամ երկարացնել ակտիվների գնումը», – հայտարարել է Կերեն Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ քանակական մեղմման ծրագիրը չունի ժամանակային սահմանափակում։

«Նախատեսվում է, որ այն կգործի մինչև 2016 թ.–ի սեպտեմբեր, իսկ հետո մենք կիրականացնենք վերագնաահտում և կորոշենք` արդյո՞ք բավարար է արվել, թե ոչ», – նշել է Կերեն։

ԱՄՆ–ի դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը հինգշաբթի նվազել է 2,1 տոկոսով և ուրբաթ շարունակել է նվազել` գրանցելով 11 տարվա նվազագույն ցուցանիշը։

Կերեի խոսքերով` եվրոյի փոխարժեքի անկումը քանակական մեղմման «հետևանքներից մեկն է», սակայն դրա նպատակը չէ։

Հիշեցնենք, որ ԵԿԲ–ն որոշել էր պարտատոմսերի գնման մասշտաբային ծրագիր գործարկել։

QE ծրագիրը, որի մասին հայտարարել էր Դրագին, նախատեսում է մինչև 2016 թ.–ի սեպտեմբեր ամսական 60 մլրդ եվրոյի ակտիվների գնում։ Լիկվիդային դրամական միջոցների ընդհանուր ծավալը, որը մուտք կգործի եվրոպական տնտեսություն, կկազմի մոտ 1,08 տրիլիոն եվրո։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև