Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 96,4 մլն դոլար

26.01.2015 12:31
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 96,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի . /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 19–ից 23–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 96,4 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,59 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,3 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 547,42 դրամ փոխարժեքով, և շուրջ 693,7 մլն ռուբլի`  1 ռուբլու դիմաց 7,17 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 91,4 մլն դոլար, շուրջ 8,6 մլն եվրո և մոտ 144,8 մլն ռուբլի` համապատասխանաբար 476,76 դրամ, 555,83 դրամ և 77,48 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի հունվարի 12–ից 18–ն ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 30,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36,7 մլն դոլար։ (1 դոլարը` 471,02 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև