Հայաստանում 2014 թ.–ին միջին տարեկան գնաճը կազմել է 3%

26.01.2015 14:15
Հայաստանում 2014 թ.–ին միջին տարեկան գնաճը կազմել է 3%

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում նախորդ տարվա դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 3 տոկոսով։

Միաժամանակ 12 ամսվա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս` պետբյուջեում նախատեսված 4 տոկոսանոց գնաճի (±1,5%) դեպքում։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2014 թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, կազմել է 3,9 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև